Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության դեմ կրկին քր.գործ է հարուցվել: Գործը հարուցվել է կուսակցության առաջին արտակարգ համագումարի կապակցությամբ՝ «ահաբեկչական կազմակերության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:

Թուրքական Ihlassondakika կայքէջի փոխանցմամբ` այս գործը հարուցել է ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների գործով Անկարայի հանրապետական դատախազության կողմից:

NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 2-ին Անկարայի հանրապետական դատախազության մամուլի գծով պատասխանատու դատախազը կայծակնային արագությամբ հետաքննություն է սկսել՝ փետրվարի 1-ին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անցկացրած արտակարգ համագումարի հետ կապված։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության արտակարգ համագումարի ընթացքում չի հնչել թուրքական հիմնը, այնտեղ գովերգել էին Աբդուլահ Օջալանին ու PKK-ի այլ անդամների։

Կուսակցության նախկին եւ նորընտիր ղեկավարները կոշտ քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին` մեղադրելով նրանց քրդական հարցի լուծումը շահարկելու, եւ միաժամանակ քրդերի դեմ իրականացվող ճնշումների համար: