ՄԱԿ-ը ուղղակիրեն ներքաշված չէ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Միացյալ Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ ադրբեջանական «Trend News»-ին տված հարցազրույցում:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով, Այդ գործընթացում առաջատար դերակատարումը պատկանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, եւ այդ հակամարտության վերաբերյալ հարցը պետք է ուղղղել հենց ԵԱՀԿ-ին։