Մինսկում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր աղջկա՝ «Եվրոպական Բելառուս» ընկերության ակտիվիստուհի Յուլիա Ստեպանովայի վրա եւ բռնի կերպով խուզել նրա մազերը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 14-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, երբ ակտիվիստուհին ավտոբուսի կանգառից տուն էր վերադառնում։ Տան մուտքի մոտ նրա վրա են հարձակվել երկու չարագործներ, որոնցից մեկը բռնել է նրա ձեռքերը, մյուսը՝ կարճ խուզել մազերը, որից հետո աղջկան դեմքի վրա գցել են ձյան մեջ, հաղորդում է՝ «Վյասնա»-ն։

Ստեպանովան հաղորդել է, որ հարձակվողները սպառնացել են իրեն եւ իր քաղաքական համոզմունքների պատճառով անպարկեշտ արտահայություններ են արել։ Նրանք ակտիվիստուհուց պահանջել են նաեւ դադարեցնել քաղբանտարկյալների ընտանիքների համար միջոցների հավաքումը (տուժածն այդ գործով զբաղվում է սոցիալական կայքերի միջոցով)։

Ակտիվիստուհին Facebook-ի իր էջում հրապարակել է պատահածի մասին, որտեղ մեջբերել է չարագործների խոսքը. «Դե ի՞նչ, քա՛ծ, որմիզդներ հավաքեցի՞ր»: Հաղորդագրության մեջ պարզաբանվել է, որ դեպքից մի քանի ամիս առաջ նա  հայտարարել էր ազգային խորհրդանիշներով որմզդեղեն հավաքելու մասին՝ բելառուսական հատուկ ծառայությունների աշխատողների համար։

Ակտիվիստուհու խոսքով՝ նա մտադիր է հարձակման փաստը գրանցել ոստիկանությունում։ Իրավապահ մարմինների կողմից տվյալ դեպքի վերաբերյալ պաշտոնական արձագանք դեռ չի եղել։