Կովկասում նոր պատերազմի հնարավորությունն անհանգստացնում է ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Դենիս Բլերի զեկույցը, թե Լեռնային Ղարաբաղում մեծացել է պատերազմի վերսկսման հավանականությունը:

Ըստ փորձագետի՝ զեկույցում Կովկասը համարվել է որպես թեժ կետ, որտեղ չի բացառվում նոր պատերազմը: «Կովկասում առկա է պատերազմի նոր, ավելի մեծ վտանգ՝ այս անգամ Lեռնային Ղարաբաղի շուրջ»,- նկատել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերջինիս կարծիքով՝ ԱՄՆ-ի համար նվազել է Թուրքիայի կարեւորությունը, քանի որ ԱՄՆ հատուկ ծառայության զեկույցում որեւէ բառ չկա այդ երկրի մասին, մինչդեռ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին մեծ առաջնահերթություն է տրվել":