Լոս Անջելեսի ոստիկանությունը կալանավորել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Վեսթչեսթեր արվարձանում Nordstrom Rack խանութի կողոպուտի ժամանակ 14 մարդու պատանդ վերցնելու մեջ:

Ինչպես գրում է The Los Angeles Times-ը, ոստիկանությաւնը պաշտոնապես հաստատել է միայն, որ կալանավորել են երկու կասկածյալների. մեկին՝ հունվարի 11-ին, երկրորդին՝ հունվարի 12-ին: Քննիչները հրաժարվել են մեկնաբանել, թե ինչպես է տեղի ունեցել նրանց ձերբակալումը: Չեն հաղորդվում նաեւ կասկածյալների անունները, գրում է Lenta.ru-ն:

Կողոպուտը տեղի է ունեցել հունվարի 10-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում: Կողոպտիչները պատանդ են պահել խանութի 14 աշխատակիցներին: Ոստիկանությանը հաջողվել է նրանց ազատ արձակել միայն 4,5 ժամ անց: Պատանդներից երեքը տուժել են, աղջիկներից կեմը ենթարկվել է սեռական բռնության, մյուսը վզի վնասվածքներ է ստացել, իսկ երրորդին հարվածել են ատրճանակով: Ներկայումս նրանց առղջական վիճակը բավարար է:

Ոստիկանությունը դեռեւս չի կարողանում նշել գումարի հստակ չափը, որն իրենց հետ տարել են կողոպտիչները: Բացի այդ՝ անհայտ է, թե որքան ժամանակ են նրանք մնացել խանութում եւ ինչպես է նրանց հաջողվել փախչել: