ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը (հոր կողմից)՝ Մալիք Օբաման կառաջադրվի Քենիայի արեւմտյան շրջաններից մեկի նահանգապետի պաշտոնի համար: 54-ամյա Մալիք Օբաման մարտի 4-ին տեղի ունենալիք ընտրություններում կառաջադրվի որպես անկախ թեկնածու, հաղորդում է Bloomberg-ը:
Կոգելո քաղաքում հանդես գալով հասարակության առջեւ, Մալիք Օբաման հայտարարել է, որ կօգտագործի խորթ եղբոր հետ կապերը, որպեսզի հաղթահարի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աղքատությունն ու գործազրկությունը:




























