Կամբոջացի նավաստիները հետ են վերցրել ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկիի դեմ ներկայացված հայցը, ով նրանց ստիպել էր նավից դուրս ցատկել։ Այս մասին հայտարարել է Ս. Պոլոնսկիի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։
«Եթե դատավորը հավանություն տա հայցը հետ վերադարձնելու միջնորդությանն, ապա Սերգեյ Պոլոնսկին ազատության մեջ կհայտնվի մի քանի ժամ հետո»,- «ԷԽո Մոսկվի»-ին ասել է դատապաշտպանը։
Հիշեցնենք, որ Պոլոնսկիին եւ եւս երկու ռուսների կասկածում են կամբոջացի նավաստիների վրա հարձակվելու եւ Սիանուկվիլ քաղաքում նրանց անօրինականորեն ազատազրկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ Հաստատվել է, որ նավաստիներին, իբր, փակել են նավի խցիկում։ Ականատեսները հայտարարել են նաեւ, որ գործարարն ու նրա ընկերները հարբած են եղել։
Պոլոնսկիին եւ նրա ընկերներին նախապես մեղադրել են մարդկանց առողջությանը գիտակցաբար ծանր վնաս հասցնելու եւ անօրինականորեն նրանց ազատությունից զրկելու մեջ։ Կամբոջայում նրանց սպասվում էր 3 տարվա ազատազրկում։ Ավելի ուշ կամբոջացի նավաստիներն ընդունել են Ս. Պոլոնսկիի ներողություններն ու հայտարարել, որ պատրաստ են ներել ռուս գործարարին դրամական փոխհատուցման դիմաց։




























