Բեռլինում, այսօր՝ հունվարի 14-ի գիշերը կողոպտել են բանկերից մեկի պահեստը: Նման համարձակ ծրագիրն իրականացնելու համար հանցագործները 30 մետրանոց թունել են փորել: Գողությունը կատարվել է Volksbank-ի Շտեգլիցի շրջանային բաժանմունքում:
Ոստիկանությունում հայտնել են, որ գողերը 30 մետրանոց ստորգետնյա թունելը փորել են բանկի պահեստի տակ գտնվող ավտոտնակից: Գողության մասին հայտնի է դարձել միայն այսօր առավոտյան, երբ հրշեջ ծառայությունը ավտոտնակում հրդեհի մասին ահազանգ է ստացել: Ոստիկանությունում ենթադրում են, որ գողերը, լքելով դեպքի վայրը, հրդեհել են ավտոտնակը, որպեսզի թաքցնեն հետքերը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ոստիկանության մամուլի ծառայությունը հրաժարվում է հայտնել, թե ոնքան գումար են տարել գողերը: Ներկայումս նրանց որոնման գործողություն է սկսվել, ոստիկանությունը հարցաքննում է տեղի բնակիչներին եւ ուսումնասիրում փողոցում գտնվող անվտանգության տեսախիցկների ձայնագրությունները:





























