Վաթսունյոթամյա բելգիացի կինը, ով վստահել է իր GPS-նավիգատորին, Բրյուսելի փոխարեն հայտնվել է տնից հազարավոր կիլոմետրեր հեռու` Զագրեբում:
Սաբին Մորոն որոշել է մեքենայով ուղեւորվել Բելգիայի մայրաքաղաք, որը ընդամենը 60 կմ հեռավորության վրա է գտնվել իր քաղաքից` Սոլյր սյուր Սամբրից, եւ Բրյուսելի կոորդինատները մուտքագրելով նավիգատորի մեջ` ճամփա է ընկել: «Ճանպարհին ես նկատեցի, թե ինչպես են ֆրանսերեն ցուցանակները փոխվում գերմաներենի, բայց դրան նշանակություն չտվեցի»,-պատմել է կինը, հաղորդում է «Daily Telegraph»-ը:
Երկորդ օրը նրա անհանգստացած որդին դիմել է ոստիկանություն: Արդեն պատրաստվել են նրա նկատմամբ հետախուզում հայտարարել, երբ կինը զանգել է տուն եւ ասել, որ Զագրեբում է:





























