ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարը կազմակերպության հունվարի 17-ին կայանալիք մշտական խորհրդի նիստում կներկայացնի ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունները:
Ուկրաինայի առաջնահերթությունների շարքում ներառված են ձգձգվող հակամարտությունների, այդ թվում Մերձդնեստրյան հակամարտության լուծմանն աջակցելը, սպառազինությունների վերահսկողության եւ վստահության ամրապնդման միջոցառումների ոլորտում առաջընթացի ձեռքբերումը, էներգետիկայի հետ կապված գործունեության բնապահպանական ասպեկտների կարեւորումը, ինչպես նաեւ աջակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարին, ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային:





























