Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հունվարի 16-17-ին կայցելի Երեւան` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլը դիտարկելու նպատակով: ԵԽԽՎ պատվիրակությունը բաղկացած կլինի 5 մարդուց, որը կգլխավորի նորվեգացի Կարին Վոլդսեթը:
Նախատեսվում է, որ ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, նախագահի հիմնական թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Փետրվարին ԵԽԽՎ պատվիրակությունը (22 հոգանոց կազմով) կրկին կայցելի Հայաստան, բուն քվեարկության ընթացքը դիտարկելու համար:




























