Սոմալիի «Ալ Շաբաբ» շարժման  գրոհայիններն իրենց միկրոբլոգում հրապարակել են ֆրանսիացի սպանված հատուկջոկատայինի, նրա անձնական իրերի եւ զենքի  լուսանկարները: 

Ըստ գրոհայինների տվյալների` սպանվածը ֆրանսիացի հետախույզ Դենի Ալեքսին գերությունից ազատել փորձող առաքելությունը ձախողած հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանման հրամանատարն է: Անունը չի հրապարակվում։ Նա գերի էր ընկել եւ մի քանի ժամ անց մահացել  «Ալ Շաբաբ» շարժման  հոսպիտալում:

Մարտի ընթացքում ֆրանսիացիներն ընդհանուր առմամբ սպանել են 17 գրոհային՝ կորցնելով երկու զինծառայողի, հայտնում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը զոհված էր հայտարարել նաեւ Ալեքսին, սակայն առեւանգիչները պնդում են, որ գրոհի ժամանակ նա չի տուժել:

Հունվարի 12-ի գիշերը ֆրանսիացիները փորձել էին ազատել գերի ընկած հետախույզին, սակայն գաղտնի գործողությունը ձախողվել էր: