ԱՄՆ-ի բանակում 2012թ. ինքնասպանությունների թիվն աճել է 15%-ով: Նախորդ տարվա ընթացքում ինքնասպան է եղել ամերիկացի 349 զինծառայող:
Reuters-ը հաղորդում է, որ ինքնասպանությունների ամենամեծ քանակը գրանցվել է ամենամեծ զորք ունեցող ԱՄՆ-ի բանակում: Ինքնասպան են եղել ռազմածովային ուժերի 60, ռազմաօդային ուժերի` 59 զինծառայող, ծովային հետեւակների շարքում ինքնասպանների թիվը 48 է:
Միաժամանակ, Աֆղանստանի ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 237 մարդ: Գործակալությունը նշում է, որ եթե նույնիսկ ավելացվի Աֆղանստանի սահմաններից դուրս զոհվածների թիվը, ապա, միեւնույն է, նրանց քանակը չի գերազանցի ինքնասպանությունների թիվը:
KM.RU-ն գրում է, որ ինքնասպան եղած զինծառայողների թիվն ամենաբարձրն է դարձել 2001թ.-ից, երբ Աֆղանստան են մեկնել առաջին ստորաբաժանումները: 2008թ. այդ ցուցանիշը 128 մարդ էր, 2007թ.` 115, իսկ 2004-ին` 67:




























