88-ամյա Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել Հյուսթոնի հիվանդանոցից, հայտնել է նրա մամուլի քարտուղար Ջիմ Մաքգրագը: ԱՄՆ-ի նախկին նախագահը հիվանդանոցում մնացել է երկու ամիս: 

Նախկինում բժիշկները քանիցս հայտնել էին ԱՄՆ-ի նախկին նախագահի հնարավոր դուրսգրման մասին, սակայն ամեն անգամ որոշվել էր նրան հսկողության տակ  պահել` առողջական ծանր վիճակի պատճառով, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Ջորջ Բուշ ավագը հիվանդանոց էր տեղափոխվել նախորդ տարվա նոյեմբերի 23-ին` բրոնխիտի պատճառով: Նա հաճախ է տառապում շնչառական հիվանդություններով, նաեւ՝  Պարկինսոնի հիվանդության տեսակներից մեկով, որի պատճառով տեղաշարժվում է  հաշմանդամի սայլակով: