Չինաստանի հյուսիս-արեւելքում,  ոսկու արդյունահանման հանքում գազի արտահոսքի եւ պայթյունի հետեւանքով 9 հանքափոր է զոհվել:

«ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «ՍԻնհուա» գործակալությունը, նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 15-ի գիշերը, Ցզիլին նահանգի Հուադյան քաղաքի մոտ:

Միջադեպի հետեւանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 28 մարդ, մեկ հանքափորի ճակատագիր անհայտ է: Վթարի հետեւանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Նշենք, որ Չինաստանում լեռնահանքային ոլորտը համարվում է ամենավտանգավորն աշխարհում: Ամեն տարի երկրի հանքերում հազարավոր մարդիկ են զոհվում: Վթարների մեծ մասի պատճառը անվտանգության տեխնիկային չհետեւելն է: