Ավստրալիայում՝ Հարավային Ուելսում, հրդեհները մեծ տարածություն են այրել։ Կրակի դեմ պայքարել են ավելի քան 80 հրշեջներ։ Կրակը բռնկվել է Սիդնեյից 360 կմ հեռավորության վրա:

Անցած 2 օրվա ընթացքում հրդեհի հետեւանքով  ոչնչացել է 33 ագարակային տուն, 50 տնտեսական շինություն եւ ավելի քան 40 հազար հեկտար անտառ։ Հիշեցնենք, որ կրակը մոտեցել էր ընդհուպ մինչեւ երկրի ամենախոշոր աստղադիտարանն ու այն հաջողվել է մարել 60 հրշեջների օգնությամբ։

Ըստ ՆՏՎ-ի՝ նահանգի տարածքում զանգվածային հրդեհներին նպաստել է ռեկորդային բարձր ջերմաստիճանը։ Ներկա պահին հրդեհի դեպքերը հասնում են 125-ի։