Սոչիում, այսօր՝ հունվարի 15-ին, սկսվում է միջազգային ամենամյա «Ուրախների եւ հնարամիտերի ակումբ-2013» 24-րդ փառատոնը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։ Հունվարի 16-ին ՈՒՀԱ-ի Բարձր Լիգայի եւ Պրեմիեր Լիգայի հավակնորդ թիմերի ղեկավարները կմասնակցեն առաջին ընտրական փուլի խաղարկությանը։
2013 թվականի մրցույթին մասնակցելու համար գրանցվել է 625 թիմ, հայտնում է «Վեստի.ռու»-ն։ Փառատոնին կմասնակցեն Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի, Իսրայելի եւ Ռուսաստանի թիմերը։
Մեկ շաբաթ անց թիմերի մրցույթի երկրորդ փուլի դիտումներին կընդգրկվեն ամենազվարճալի եւ հնարամիտ սցենարները։ ՈՒՀԱ-ի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը կհանդիպի ընտրված երգիծաբանների հետ։ Փառատոնի կազմակերպիչները կանցկացնեն «Ինչպես ներկայանալ ՈՒՀԱ-ում» դասընթացներ։
Մրցույթի հաղթողները փառատոնի գալա-համերգի ժամանակ կբաժանվեն հեռուստատեսային լիգաների, որը կանցկացվի հունվարի 26-ին՝ Ձմեռային պալատում:





























