Թաթարստանի խորհրդարանը վարչապետ Ռուստամ Միննիխանովին հաստատել է հանրապետության նախագահի պաշտոնում:
Միննիխանովի թեկնածությունը ներկայացրել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Թաթարստանի նոր նախագահի օգտին քվեարկել են դահլիճում ներկա 94 պատգամավորներ:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ Միննիխանովը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2010թ. մարտի 25-ին՝ Մինթիմեր Շայմիեւի ժամկետի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Շայմիեւը խնդրել էր Ռուսաստանի նախագահին՝ իր թեկնածությունը չառաջադրել ընտրություններում:
Ռուստամ Միննիխանովը Թաթարստանի կառավարությունում իր աշխատանքը սկսել է 1996թ.-ից: Նա եղել է ֆինանսների նախարար, ապա, երկու տարի անց՝ վարչապետ:




























