Շվեդիայում հավաքարարը որոշել է գողանալ ուղեւորական գնացքը, բայց՝ չկարողանալով վարել այն, Ստոկհոլմի արվարձաններում մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել, այսօր՝ հունվարի 15-ի վաղ առավոտյան։
Դեպքի պահին եռահարկ շենքում գտնվել է 5 մարդ։ Գնացքը մխրճվել է շինության պատի մեջ եւ առաջնային վագոնների կեսը հայտնվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Բարեբախտաբար, բնակիչներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է տեղական լրատվական Local պորտալը։
Առեւանգողը մոտ 20 տարեկան է եղել։ Աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել եւ ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այն, որ աղջիկը հավաքարար է, հաղորդել է երկաթուղային ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հեդենիուսը։ Նրա խոսքով՝ ընկերությունում հիմա ճշտում են, թե ինչպես է աղջկան հաջողվել մտնել գնացք եւ գողանալ այն։ Թե ինչ նպատակներ է հետապնդել աղջիկը՝ հայտնի չէ





























