Նվազագույնը ութ մարդ է մահացել Ճապոնիայի արեւմուտքում՝ Հոնսյու կղզու Յամագուտի պրեֆեկտուրայում տեղացած ռեկորդային քանակով հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների եւ ջրհեղեղների պատճառով: Եւս 9 մարդ համարվում է անհետ կորած: Գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Գլխավոր մայրուղիները հայտնվել են ջրի տակ: Հաշմանդամների համար նախատեսված մի տնից փրկարարների անձնակազմը հազիվ է տան տանիքին տարհանել հիվանդներին, սակայն երկու հոգի մահացել են: Անձրեւներն արդեն հողին են հավասարեցրել 145 տուն

Ի դեպ, օդերեւութաբանները զգուշացնում են, որ եւս մի քանի օր անձրեւ է տեղալու: