Հայաստանը կարող է պատժել Թուրքիային, եթե վերջինս չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ փորձագետի, եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը հնարավորություն ունի վնասել Թուրքիային:

Ըստ Կիրակոսյանի՝ արձանագրությունների վավերացումը ձգձգելու Թուրքիայի ռազմավարությունը կարող է առավել նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

«Թուրքերի քայլերը բարկացնում են ամերիկացիներին: Կոնգրեսը կարող է անդրադառանալ Ցեղասպանության խնդրին՝ զուտ Թուրքիային պատժելու համար: ԱՄՆ նախագահ Օբաման կարող է օգտագործել այս խնդիրը՝ ցույց տալու, որ ուժեղ առաջնորդ է եւ ունի իր սկզբունքները»,- նկատեց փորձագետն ու հավելեց, որ «եթե Թուրքիան լավ չըմբռնի իրավիճակը, ինքն իրեն կդնի լուրջ վտանգի առջեւ»: