Իսրայելը վերջին նախապատրաստություններն է տեսնում Իրանին հարվածելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazetevatan-ը՝ վկայակոչելով իսրայելական հատուկ ծառայության՝ MOSSAD-ի հետ մոտ համարվող Debka-ին։
Ըստ Իսրայելի ծրագրերի՝ իսրայելական նավերը ԱՄՆ նավատորմի աջակցությամբ՝ Պարսից ծոցից կհարվածեն Իրանին։ Ցամաքային զորքերի համար ուղղություն է ընտրվել Հյուսիսային Իրաքը, որտեղից կապահովվի ցամաքային աջակցությունը Իսրայելին։
Debka-ն որպես այս տեղեկատվության աղբյուր նշում է եգիպտական հետախուզության տվյալները։ Հայտնի է, որ այս կապակցությամբ Սաուդիան Արաբիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել։




























