Պլանշետ տիպի համակարգիչների սեգմենտի զարգացման հեռանկարները վերլուծաբանները գնահատում են տարբեր կերպ: Ինչպես հաղորդում է overclockers.ru-ն, Նրանցից որոշները կարծում են, որ Apple iPad-ի դուրս գալուց հետո նման տիպի համակարգիչների սպառման ծավալները ներկայիս տարեկան երեք միլիոնից կաճեն մի քանի անգամ: ABI Research-ի վերլուծաբանների կարծիքով` ընթացիկ տարում պլանշետ տիպի համակարգիչների սպառման ծավալները կարող է հասնել 4 մլն-ի, իսկ 2015թ.-ին այդ ցուցանիշը կաճի մինչև 57 մլն: ABI-ի փորձագետները կարծում են, որ պլանշետ տիպի համակարգիչները որակի չափանիշ են, եւ դրանք կհամալրեն տնտեսապես զարգացած շրջանների նոթբուքերի, բջջային հեռախոսների և նեթբուքերի շուկաները:

Փորձագետների կարծիքով՝ մի տարվա կտրվածքով պլանշետ տիպի համակարգիչների սպառման ծավալները 57 մլն-ի կարող են հասնել միայն գների զգալի նվազման դեպքում: