Այսօր՝ հունվարի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով` Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում գազի վառարանի խողովակից կախվելու միջոցով 70-ամյա կին է ինքնասպան եղել:
Կինը բնակվելիս է եղել թոռան ու վերջինիս կնոջ հետ: Դեպքի օրը նա տանը միայնակ է եղել, թոռը գտնվել է աշխատանքի վայրում, իսկ թոռան կինը՝ հայրական տանը: Մեր տեղեկություններով` ինքնասպան եղած կինը Լենա Մխոյանն է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ այժմ քննչական գործողություններ են ընթանում:




























