Հունվարի 19-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել,  որ Երեւանի Նոր Արեշի 12 փողոցի թիվ 15 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, ՓՈՒՎ ՀՓՋ-ի առաջին հերթապահ խումբը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել՝ 13.03-ին: Հրշեջ-փրկարարները երկրորդ հարկի ննջասենյակից դուրս են բերել 1930 թ. ծնված Անատոլիա Բարսեղյանին, ով տեղում ստացել է առաջին բուժօգնություն: Այրվել է տանը կից օժանդակ շինության գույքը (20 քմ) եւ առաջին հարկի լուսամուտը: