2012թ-ին Վանաձոր քաղաքում նորոգվել են թվով 12 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը` նշելով, որ տանիքների վերանորոգման հետ կապված Վանաձորում բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել: «ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարներով 3-րդ եւ 4-րդ հրատապ ծրագրերով 12 բազմաբնակարան շենքի տանիքներ են հիմնանորոգվել: 4-րդ փուլով նախատեսված է եւս 13-ը, որոնցից մեծ մասն արդեն ավարտված է»,-ասաց նա:
Անդրադառնալով վերելակների խնդրին, Պառավյանը տեղեկացրեց, որ 2012թ-ի ընթացքում համատիրությունների, բնակիչների եւ Վանաձորի քաղաքապետարանի ներդրումներով նորոգվել են թվով 5 շենքերի վերելակներ: Վերելակների նորոգման հարցում Վանաձորի քաղաքապետարանի երդրման չափը կազմում է 50 տոկոս, ոչ ավել քան 500 հազար դրամ:
Նշենք, որ Վանաձորում կան 1054 բազմաբնակարան շենքեր, այդ թվում նաեւ կոտեջներ: Նշված շենքերից հիմնանարոգման ենթակա է եւս մոտ 570 շենքերի տանիքներ: Բազմաբնակարան շենքերից վերելակներ կան 168-ում, որից 64-ը այս պահին չեն գործում ու ենթակա են նորոգման:




























