Ամերիկյան կոնգրեսը, հակառակ բոլոր խոչնդոտների, այդուամենայնիվ քննարկելու է Հայերի Ցեղասպանությունը դատարպարտող բանաձեւը։
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է քվեարկության է դնել Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձեւը: Հանձնաժողովի նախագահը քննարկումներ օր նշանակել է այս տարվա մարտի 4-ը:
«Երկիր-մեդիա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այդ հարցով նախօրեին ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հանդիպել եւ խորհրդակցություններ է անցկացրել Հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարող մի քանի կոնգրեսականի, այդ թվում Հայոց Ցեղասպանության բանաձեւի համահեղինակներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի, Բրեդ Շերմանի հետ: Քեն Հաչիկյանը նշել է, որ այս կերպ նրանք նշանակալի քայլ են կատարում` Թուրքիային հասկացնելով, որ Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց Ցեղասպանությամ իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը:
«Մենք առաջիկայում նաեւ անելու ենք հնարավորը, աշխատելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ բանաձեւը հաջողությամբ հասցնելու ոչ միայն Արտաքին հարաբերությունների հանձնախումբ, այլեւ մինչեւ Ներկայացուցիչների տան լիագումար նիստի». ասել է Քեն Խաչիկյանը:




























