Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի  թունելի մեջ հունվարի 19-իn, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Վ. Ղ-ը` վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, բախվել է ՌԴ քաղաքացի, 54-ամյա Ս Օ-ի վարած «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Կատարվում քննություն:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

NEWS.am-ի տեղկություններով Սերգեյ Օվերեչենկոն ՌԴ քաղաքացի է եւ աշխատում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, որպես դեսպանի օգնական: