Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Արտաշես Կիրակոսյանը՝ եռամսյա փորձաշրջանով: Այդ հարցը ներառվել է ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ գյուղնախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Կառլեն Միքայելյանը կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել էր 2012 թ. հոկտեմբերի 25-ին:

Նշենք, որ Ա. Կիրակոսյանը գյուղնախարարությունում չի աշխատում: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին ասացին, որ Ա. Կիրակոսյանի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունեն: