ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից հետ է կանչել Դավիթ Հարությունյանին։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլեւս։ Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը։ Օրենսդրական վերջին փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր եւս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում։ Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը։ Էթիկայի հանձնաժողովի նոր անդամները այսօր, թերեւս կմասնակցեն հանձնաժողովի նիստին, ուր շարունակվում է 83-ի գործի քննությունը։
Հանձնաժողովը հատուկ ընթացակարգով, մինչեւ շաբաթվա վերջ, ամեն օր նիստ է անելու 83 պատգամավորներին լսելու համար։ Երեկ հրավիրված 17 պատգամավորներից ոչ np չի ներկայացել։ Հրավիրվածների թվում էին Արտակ Սարգսյանը (SAS-ի Արտակ), Սամվել Ալեքսանյանը (ԼՖիկ Աամո), գեներալ Սեյրան Սարոյանը եւ այլոք։ Ինչպես մեր թղթակցին հայտնել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանումների համար ներկայանալը տվյալ դեպքում պատգամավորների իրավունքն է, եւ ոչ թե պարտականությունը։ Ստացվում է, որ ծանուցված պատգամավորների երեկվա մասնակցել-չմասնակցելը միայն, հենց էթիկայի հարց էր»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























