ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մշակույթի նախարարի նախկին խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության ներկայիս պետ Ա. Հայրապետյանը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է 19 մլն 10 հազար դրամ` պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Դեպքի առթիվ հունվարի 29-ին հարուցել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն իրականացնելու:




























