Հունվարի 21-ին, ժամը 13.00-ին,  հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում  հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են  հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքի Գայի պողոտայում գործող մի  խանութից գնած խմորեղենը ուտելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: