Հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Վիկտոր Բ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ:

Վիկտոր Բ.-ն կալանավորվել եւ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: