Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլորավտոճանապարհները, լեռնանցքներըհիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ,Գեղարքունիքի մարզի Բերդ –Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: