Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համագործակցությունը եւ արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվել են 2009թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ամփոփել 2010թ. համար նախատեսված համագործակցության ծրագրերը և շարունակել համատեղ սերտ աշխատանքը ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների զարգացման բնագավառում:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են եվրոպական չափանիշների համաձայն ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու հարցը: