Առանց հարգելի պատճառների արձակուրդից ծառայության վայր ժամանակին չներկայանալու համար ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար 31-ամյա Մ.Մ-ն մի քանի անգամ ապտակել է զինծառայողին եւ անկանոն ձեւով սկսել է կտրել նրա մազերը: Տավուշի Մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
31-ամյա Մ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար կենցաղային սենյակում իր ստորադրյալ շարքային Հ. Բ-ի կողմից առանց հարգելի պատճառների արձակուրդից ծառայության վայր ժամանակին չներկայանալու հարցի շուրջ վերջինիցս պարզաբանումներ ստանալու ժամանակ մի քանի անգամ ապտակել է նրան: Ավելին` անկանոն ձեւով կտրել է մազերը, անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Քրեական գործ է հարուցվել 360 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























