Google կոռպոռացիան որոշել է դադարեցնել աջակցությունը Internet Explorer 6-ին։ Մարտից սկսած՝ Google Docs եւ Google Sites սերվիսների գործառույթներ կդադարեն աշխատել այս բրաուզերում, հայտնում է lenta.ru-ն։
Google-ում օգտագործողներին առաջարկվում է թարմացնել Internet Explorer-ը կամ օգտվել այլընտրանքային բրաուզերներից։ Մասնավորապես՝ խորհուրդ է տրվում երրորդ տարբերակից ոչ ցածր Firefox-ը կամ Safari-ն։
Google-ն առաջին ընկերությունը չէ, որ հրաժարվում է Internet Explorer 6-ին աջակցելուց։ 2009-ին այդ մասին հայտարարել էր սոցիալական Digg սերվիսը։ Բացի այդ, անցած տարվա հուլիսից պարզ էր դարձել, որ IE6-ի հետ դադարում է աշխատել նաեւ YouTube-ը։
Աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը իր որոշման մասին հայտնել է այն բանից հետո, երբ Google-ը ջարդվել էր հաքերների կողմից։ Չարագործները թափանցել էին համակարգ՝ օգտվելով Internet Explorer 6-ի խոցելիությունից։




























