«Աննորմալ կլիներ, եթե հանկարծ պարոն Բալասանյանը չպաշտպաներ Սերժ Սարգսյանին։ Գործող նախագահը Գյումրիի քաղաքապետի ընտրությունից առաջ հայտարարեց, որ պարոն Բալասանյանը իր թեկնածուն է»,- «Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Մեր հարցին, թե նախագահին աջակցությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ ԲՀԿ-ն  ի վերջո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի,  Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Դա հնարավոր տարբերակներից մեկն է եւ ԲՀԿ-ի, եւ ՀՅԴ-ի համար։

Եթե ընտրություններից առաջ կամ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն լիովին համագործակցեր իշխանության հետ, ապա իրենք կհայտնվեին այն իրավիճակում, ինչին բախվեց ՕԵԿ-ը 2008թ. նախագահական ընտրություններից հետո։

Մեծ մասամբ ՕԵԿ-ը լքած անձինք դարձան ԲՀԿ-ականներ։ Այժմ իշխանությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՕԵԿ-ն ինչպիսի վայրիվերումներ ունեցավ ժողովրդի մոտ, գերադասեցին չհավասարեցնել ԲՀԿ-ն ՕԵԿ-ին, բացի այդ՝ ոչ միայն  իշխանությունները, այլեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ուզում, որպեսզի ԲՀԿ-ն առերեույթ դառնա Հանրապետական կուսակցության կից ուժ»,- մեջբերում է «Ժամանակը»։