Հունվարի 23-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 TO 047 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1989 թ. ծնված Ա.Բաբլոյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր`1991 թ. ծնված Ա.Հակոբյանը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետեւ` Երեւան: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: