Արարատի մարզի Արբատ եւ Ազատաշեն գյուղերի ճանապարհին կից դաշտում 19-ամյա տղան  դաժան ծեծի է ենթարկել 55-ամյա կնոջը, ուրագով հարվածներ է հասցրել գլխին,  ապա փորձել շնչահեղձ անել: Կինը կորցրել է գիտակցությունը: Երիտասարդը, կարծելով, թե նա մահացել է, թողել հեռացել է: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Հայկանուշ անունով կինն ու Թովմասը  աշխատում են  «Զվարթնոց» օդանավակայանի սրճարաններից մեկում: Կինը սպասք լվացող է, երիտասարդը` խոհարարի օգնական: Կինը  տեւական ժամանակ պարտքով փող է տվել երիտասարդին եւ  պարբերաբար պարտքը ետ է պահանջել: Երիտասարդն էլ հրաժարվել է վերադարձնել: Երբ հերթական անգամ Հայկանուշը  իր գումարն է պահանջել, Թովմասը նրան հրավիրել է նշված վայր` գումարը վերադարձնելու: Սակայն դաժան ծեծի է ենթարկել նրան: Երբ կինը  գլխին ուրագի հարվածներ ստանալուց հետո կորցրել է գիտակցությունը, երիտասարդը, կարծելով, թե նա մահացել է, դիմել է փախուստի: Կնոջը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են «Երեւան» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունից դեպքի առնչությամբ  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ նման ահազանգ ստացել են հունվարի 21-ին: Նախաքննությամբ պարզվել է, որ Թովմաս Վ.-ն ունի առողջական խնդիրներ եւ Մասիսի կենտրոնական  հիվանդանոցի ուղեգրով տեղափոխվել է  Նուբարաշենի հոգեբուժական հիվանդնաոց:

Դեպքի առթիվ  ստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում  քրգործ է  հարուցվել  ՀՀ Քրօրենսգրքի  34, 104  հոդվածի առաջին մասի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է: