2013թ-ին նախագահական ընտրություններում ընտրողների արդեն կայացրած որոշումներով Սերժ Սարգսյանը կստանա մաքսիմում ընտրողների 72 տոկոսի ձայները, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրողների 20 տոկոսի ձայները, իսկ Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը 3,5-ական տոկոսը: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, քանի որ Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեցին, Րաֆֆի Հովհաննիսյանը դիտվում է որպես ընդդիմության միասնական թեկնածու :Ըստ սոցիոլոգի` Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի մի մասը կգնա Սերժ Սարգսյանին, մյուս մասը` Րաֆֆի Հովհաննիսյանին: Հնարավոր է որոշակի ձայներ էլ գնան Հրանտ Բագրատյանին:
Խոսելով հացադուլ հայտարարած թեկնածուների մասին` Ադիբեկյանն ասաց, թե հասարակությունը շատ վատ է վերբերում հացադուլավորներին, քանի որ Հայաստանում սկզբունքների համար հացադուլավորներից դեռ սովամահ լինողներ չեն եղել: «Ոչ Ստամբուլցյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ տեսականորեն պահպանվում է երկորդ փուլը հավանականությունը, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե կարողանա ձայների մի մասը վերցնի իր վրա:«Բագրատյանն ու Հայրիկյանն էլ մի փոքր պատառներ պոկեն եւ, երբ լինի երկորդ փուլ կտեսնենք, թե ձայները ինչպես կվերաբաշխվեն»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ այս պահին երկրորդ փուլի հավանականություն չկա: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ հարցումները կանցկացվի փետրվարի 1-ին եւ վերջինը փետրվարի 10-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























