Հունվարի 22-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Մասիս  քաղաքի բնակչուհի, 1979 թ. ծնված Սուսաննա  Ա.-ն՝ հայտնելով, որ թունավորվել է նույն օրը, գազի վառարանից արտազատված շմոլ գազից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն: