49-ամյա Վ.Շ-ն «Մայրաքաղաքային» աղցանի մեջ տեղադրված «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց է փորձել փոխանցել դատապարտյալներից մեկին:Կոտայքի մարզի Եղվարդ-ի նստավայրից NEWS.am տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
49-ամյա Վ.Շ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Դ.Խ-ին թմրանյութ ապօրինի իրացնելու նպատակով ` առանձնապես խոշոր չափ համարվող ընդհանուրը 5,471 գրամ քաշով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը թաքցրել է «Մայրաքաղաքային» աղցանի մեջ: Ապա Երեւան քաղաքի Մայիսի 9 փողոցում թմրանյութի պարունակությամբ «Մայրաքաղաքային» աղցանը դրել է Դ. Խ-ի կողմից ուղարկված տաքսի մեքենայում գտնվող հանձնուքների մեջ «Սեւան» ՔԿ հիմնարկ փոխադրելու եւ Դ. Խ-ի անվամբ հանձնելու նպատակով , սակայն նույն օրը հանձնուքների զննության ժամանակ ՔԿ հիմնարկի աշխատակիցները «Մայրաքաղաքային» աղցանի միջից հայտնաբերել են թմրանյութը:
Այսպիսով , Վ.Շ-ը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ Քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























