ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր առավոտյան վերադարձել է Հայաստան, գրում է «168 ժամ» թերթը:

«Այս մասին մեր թղթակցին փոխանցել է կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է եւ հետվիրահատական որեւէ բարդություն չի առաջացել:

Հարցին, թե ՀԺԿ նախագահն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ե՞րբ կհայտնի իր դիրքորոշումը, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց, որ առայժմ այդ մասին քննարկում կուսակցությունում չի եղել:

«Պարոն Դեմիրճյանը դեռ նոր է եկել, չի հանգստացել: Ընտրությունները ոչ մի տեղ չեն փախչի: Իսկ ընտրություն լինելո՞ւ է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վիրահատվել էր Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ հունվարի 9-ին»,- գրում է «168 ժամը»: