ԲՀԿ-ն գտել է այս օրերի իր զբաղմունքը. նրանք ակտիվորեն պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին՝ աղի բլիթներ պատրաստելով եւ փաթեթավորելով։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաճյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է այդ կարեւոր քաղաքական միջոցառման նախապատրաստական աշխատանքների լուսանկարները։ Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն Սուրբ Սարգսի տոնին է նախապատրաստվում, մյուս կողմից ԲՀԿ-ական պաշտոնյաները իրար հետեւից ներկայացնում են իրենց անձնական տեսակետը՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին»,- գրում է «Ժողովուրդ»-ը։