ՌԴ իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվել է Ռուսաստանի նախկին Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւս մեկ հովանավորյալ` Իրինա Կրիվիչը, որը ղեկավարում է «Օբորոնսերվիս» հոլդինգի կառուցվածքային բաժիններից «Ավիառեմոնտ» ԲԲԸ-ն: «Իզվեստիան» հայտնել է, որ դատախազությունն այդ կազմակերպության գործունեության մեջ հայտնաբերել է մի շարք խախտումներ,  հարցեր են ծագել հենց Կրիվիչի համար, որի ստորագրությունն առկա է եղել մի քանի պայմանագրերի տակ, եւ ըստ այդմ որոշվել է քրեական գործ հարուցվել:

Ըստ «Իզվեստիյա»-ի, խոսքը գնում է ՈւԿԿ ՍՈւ- 27 ՍՄ-ի եւ ՈւԿԿ ԼՍ 01ԲՄ-ի ամառային կազմի ուսուցման համար մարզասարքերի տեղադրման, վերանորոգման եւ մշակման պետական պաշտպանության պատվերի մասին: «Ավիառեմոնտը» ՊՆ պատվերով լիպեցկյան ավիակենտրոնում պետք է սկսեր մի քանի սիմուլյատորների մեկնարկը եւ կարգավորումը: Այս պատվերի ենթակապալառու է հանդես եկել ուլյանովսկյան «Կուրս Սիմբիրսկ» ՓԲԸ ընկերությունը: Սակայն, դատախազության տվյալներով, համալիրը շահագործման չի հանձնվել:

Պետպատվերի չիրականացման պատճառները բացահայտելու արդյունքում պարզվել է, որ այդ ընկերության եւ «Ավիառեմոնտ» ԲԲԸ-ի միջեւ պայմանագիրը կնքվել է բազմաթիվ խախտումներով: Իսկ մարզասարքերի գինը մի քանի անգամ ուռճացվել էր: Բացի այդ միեւնույն սարքն ընդգրկված է եղել մի քանի անգամ:

Համաձայն հաշվարկների` ՓԲԸ-ն նախատեսել էր դրանց համար վճարել  9,8 մլն ռուբլի, չնայած, որ երեք կորպուսների պատրաստման համար արժեքը չի գերազանցում1,1 մլն ռուբլին: Այսպիսով, պայմանագրի նախագծով համալիրը գնելու համար  համար նախատեսվել էր  61,9 մլն ռուբլի ավելորդ ծախս: Ըստ «Իզվեստիայի», Իրինա Կրիվիչը արդեն հարցաքննվել է դատախազների կողմից: