Փետրվարի 5-ին Ստամբուլում կայացել է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ:
Առանձնազրույցների ընթացքում քննարկվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ գործողություներին եւ վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր:




























