ԱՄՆ տարածքում են գտնվում վնասակար ծրագրերի տարածման ամենաշատ ինտերնետ-աղբյուրները: Ինչպես հաղորդում է xakep.ru կայքը, այդ եզրահանգմանն է եկել Sophos ընկերությունը, որը հայտնի է տեղեկատվական անվտանգության ոլորտում իր աշխատանքով: Նա հրապարակել է տասը երկրների ցանկը, որոնց տարածքում են գտնվում վնասակար ծրագրերի կամ համակարգչային վիրուսների ամենաշատ աղբյուրները: Ընկերությունն ամեն օր գրանցում է 50 հազարից ավելի վարակված կայքեր, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կայքերի փչացումը կրում է համաշխարհային բնույթ: Ցանկում ներկայացված են 2009թ. հունվարից դեկտեմբեր հավաքված տվյալները՝
1. ԱՄՆ 37,4%
2. Ռուսաստան 12,8%
3. Չինաստան 11,2%
4. Պերու 3,7%
5. Գերմանիա 2,6%
6. Հարավային Կորեա 2,4%
7. Լեհաստան 2,1%
8. Թայլանդ 2,0%
9. Թուրքիա 1,9%
10. Մեծ Բրիտանիա 1,6%
Այլ երկրներ 22,3%.
Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄն-ի լուրջ մրցակիցներն են առաջին տեղի համար «պայքարում»: Հարկ է նշել, որ Չինաստանի բաժինը մեկ տարում զգալի կրճատվել է՝ 2008 թվականի 27,7 տոկոսից նվազելով 11,2 տոկոսի: Դրա շնորհիվ Չինաստանն իջել է երրորդ հորիզոնական: Նշենք, որ 2007թ. Չինաստանի բաժինը կազմում էր 51,4 տոկոս:




























