«Իրավունք» թերթը փորձել է ընդդիմության ներկա վիճակի մասին մեկնաբանություն ստանալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվել։
«Ինչեւէ՝ հույսներս չկտրելով՝ դիմեցինք նաեւ Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանին.
- Ժամանակ չունեմ, տրամադրություն էլ չունեմ։
- Բայց ինչ-որ խնդիր կա՞, որ չեք ցանկանում խոսել։
- Պատճառ չկա, ես չեմ ուզում ինչ-որ անկապ մարդկանց մասին գնահատականներ տալ...»,- մեջբերում է «Իրավունքը»։




























