Թուրքական ավիաուղիներին պատկանող Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացնող օդանավի շարժիչում կայծակի հարվածի հետեւանքով հրդեհ է բռնկվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին, 23։15-ին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից օդ բարձրացած Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացնող եւ Թուրքական ավիաուղիներին պատկանող օդանավում։

Օդանավն արդեն հասել է Իզմիրի սահմաններում, երբ կայծակի հարվածը վնասել է օդանավի շարժիչը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Օդաչուներին հաջողվել է օդանավն անվնաս իջեցնել Իզմիրի օդանավակայան։

Օդանավի ուղեւորներից մեկը բջջային հեռախոսով նկարահանել է օդանավում տեղի ունեցող իրադարձությունները։